Իրաքում զինյալները հարձակվել են գազաճնշիչ կայանի վրա. կան զոհեր
ՄիջազգայինԱռնվազն 4 մարդ է մահացել Իրաքի հյուսիսում գտնվող գազաճնշիչ կայանի վրա իրականացված հարձակման հետևանքով:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` նռնակներով զինված մարդիկ գիշերը ներխուժել են կայանի տարածք, որը գտնվում է Կիրկուկ քաղաքից 15 կմ հեռավորությամբ:
Հարձակվողները կայանի պարեկապահակային կետի 4 աշխատակցի են կրակել, որից հետո ականապատել են տարածքը:
Ավելի ուշ 4 պայթուցիկ է գործի դրվել:
Ներկա պահին որևէ կազմակերպություն չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: