Հայտնի են դարձել Թուրքիայի Գերագույն ռազմական խորհրդի նոր անդամները
ՄիջազգայինԹուրքիայի փոխվարչապետները և մի շարք փոխնախարարներ ռազմական հեղաշրջման փորձից հետո կընդգրկվեն երկրի Գերագույն ռազմական խորհրդի կազմում: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի Գերագույն ռազմական խորհրդի նոր անդամները կլինեն փոխվարչապետները, փոխարտգործնախարարը, արդարադատության նախարարի տեղակալը և ներքին գործերի նախարարության տեղակալը:
Ուրբաթ երկրի Գերագույն ռազմական խորհուրդը որոշում էր կայացրել բարձրացնել 99 գնդապետի կոչում՝ մինչև գեներալներ և ծովակալներ:
Հիշեցնենք, որ երկրում իրականացված ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո 1684 սպա է հեռացվել աշխատանքից, այդ թվում` 149 գեներալ և ծովակալ:
Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ ավելի քան 1300 զինծառայող է հեռացվել զինված ուժերից