Կովը բարձրացել է լքված շենքի հինգերորդ հարկ
ՄիջազգայինՌուսաստանի Չելյաբինսկի մարզի Ուստ Կատավ քաղաքի բնակիչները լքված տան հինգերորդ հարկում կով են նկատել: Այս մասին գրում է Lenta-ն:
Կենդանին, հավանաբար, հետ է մնացել հոտից եւ շենքի վերին հարկ բարձրացել աստիճաններով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ մասին է վկայում փաստը, որ շենքի հարեւանությամբ նաեւ այլ կովեր են արածում: