Յըլդըրըմը կհանդիպի ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանֆորդը հանդիպում կունենա Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի վարչապետի գրասենյակից ստացված տեղեկատվության համաձայն` հանդիպումը տեղի է ունենալու Անկարայում վարչապետի Չանքայա պալատում: