Ասադ. Սիրիան անխուսափելիորեն հաղթանակ կտանի ահաբեկչության ու զանազան ավազակային խմբավորումների նկատմամբ
ՄիջազգայինՍիրիան, ապավինելով իր սեփական ուժերին, մասնավորապես Սիրիայի արաբական բանակին ու աշխարհում իր անկեղծ բարեկամներին, անխուսափելիորեն հաղթանակ կտանի ահաբեկչության ու զանազան ավազակային խմբավորումների նկատմամբ, որոնց աջակցում են արտաքին ուժերը: Այդ մասին ասվում է Սիրիական արաբական բանակի ստեղծման 71-րդ տարեդարձի կապակցությամբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տոնական ուղերձում:
ՍԱՆԱ պետական լրատվական գործակալության փոխանցմամբ Ասադը շեշտել է, որ Սիրիական արաբական բանակը առավել արդյունավետ ուժն է, որը ունակ է դիմակայել ահաբեկչությանը ու ոչնչացնել այն: Այն եղել է Սիրիայում ու տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման գլխավոր երաշխավորը ու պաշտպանում է Հայրենիքի ինքնիշխանությւոնը ու արժանապատվությունը: