Գերմանիայի ոստիկանությունն առավել հաճախ է սկսել միգրանտների մուտքը մերժել
ՄիջազգայինԳերմանիայի ոստիկանությունն սկսել է ավելի հաճախ միգրանտներին մերժել Ավստրիայից Գերմանիա մուտքի թույլտվություն տալիս, փոխանցում է Die Welt-ը՝ վկայակոչելով Գերմանիային ՆԳՆ-ն:
2016 թվականի հունիսին մերժումների թիվը հասել է 50 տոկոսի, Ավստիայից երկիր մտնել փորձած 2600 միգրանտներից 1300-ը մերժվել է՝ հիմնականում սահմանը հատելիս սահմանված պայմանները խախտելու համար: Դրա հետ մեկտեղ, ՆԳՆ տվյալներով, ավելացել է Շվեյցարիայից Գերմանիա եկող միգրանտների թիվը: Եթե հունիսին 550 մարդ էր մուտք գործել, ապա հուլիսին՝ արդեն 750:
Դրանից զատ, նվազել է առանց մեծահասակների ուղեկցության անչափահաս փախստականների թիվը: Հուլիսին նրանց թիվը կազմում էր 100 մարդ, այն դեպքում, երբ 2016-ի ամբողջ առաջին եռամսյակում երկրի տարածք է մտել 3,5 հազարից ավելի այդ տարիքի միգրանտ: