Չեխիան ցանկանում է միասնական եվրոպական բանակ ստեղծել
ՄիջազգայինԵվրոպական գաղափարների հիմքը պաշտպանելու համար Բրյուսելը պետք է մտածի սեփական բանակի ստեղծման մասին, հայտարարել է Չեխիայի փոխվարչապետ Անդրեյ Բաբիշը։ Նրա խոսքով՝ ԵՄ արտաքին սահմանները պետք է գտնվեն հուսալի պաշտպանության ներքո, սակայն ԵՄ երկրների առանձին զինված ուժերն ունակ չեն ապահովելու այդ պայմանները։
«Եվրոպան պետք է ունենա համատեղ բանակ, որը կկարողանա պաշտպանել եվրոպական գաղափարների հիմքը, այսինքն՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի ազատ տեղաշարժը»,-ասել է Անդրեյ Բաբիշը։ Նա ընդգծել է, որ այժմ Եվրոպան իր սահմանների պաշտպանության հարցում հենվում է Թուրքիայի վրա, ինչը կարող է հանգեցնել կործանարար հետևանքների։