Եվրոպական բանտերը դարձել են արմատական իսլամի տնկարաններ. WSJ
ՄիջազգայինԵվրոպական բանտերը դառնում են արմատական իսլամի տնկարաններ, իսկ այնտեղ հայտնվող ահաբեկիչները ազատազրկման ժամկետները կիրառում են նոր հարձակումների նախապատրաստման և իրենց շարքերը հանցագործների հավաքագրման համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Մարսել Դյուրդոնի խոսքով, որը Ֆլերի-Մերոժի բանտի անվտանգության աշխատակից է, որտեղ պահվում է Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման կասկածյալ Սալահ Աբդեսլամը, ահաբեկչի ժամանումը մեծ աղմուկ է բարձրացրել բանտարկյալների շրջանում։ «Ոմանք ողջունել են նրան որպես Մեսիա»,- հայտարարել է Դյուրդոնը։
Նշվում է, որ դատապարտված ահաբեկիչները գտնվում են սոցիալական հիերարխիայի գագաթին այնպիսի բանտերում, ինչպիսին Ֆլերի-Մերոժին է: նրանց հեղինակությունն այնքան բարձր է, որ նրանք վարքի իրենց կանոններն են թելադրում բանտում, օրինակ՝ արգելում են մերկ լոգանք ընդունել, լսել երաժշտություն։
Ամենավտանգավորն այն է, որ նրանք օգտագործում են իրենց ժամկետը՝ փոքր եվրոպական քաղաքների մուսուլմանական արվարձանների փոքր հանցագործների հետ կապեր հաստատելու համար և կոչ անում նրանց ուղևորվել Սիրիա, Իրաք և Աֆղանստան կամ հարձակումներ իրականացնել իրենց երկրներում։