Դե Խեա. Իբրահիմովիչը, Մխիթարյանը, Բային շատ լավ են խաղում, գերազանց են աշխատում մարզումներին
ՍպորտԻբրահիմովիչը, Մխիթարյանը, Բային շատ լավ են խաղում, գերազանց են աշխատում մարզումներին, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան՝ խոսելով անգլիական ակումբի նորեկների մասին:
«Հրաշալի է, որ Զլատանն արդեն մարզվում է թիմի հետ: Նա բարձրակարգ եւ փորձառու խաղացող է եւ դրական է ազդում ամբողջ կոլեկտիվի վրա: Նա արագ է հարմարվում: Տպավորություն է, որ մեր բոլոր նորեկներն այստեղ են արդեն երկար տարիներ:
«Լեսթերի» դեմ Անգլիայի Սուպերգավաթի խաղին մեր տրամադրության տակ կլինեն բոլոր ուժեղագույնները: Առայժմ մարզումները շատ ծանր են: 10-11 օրվա մարզումներից հետո ես զգում եմ հոգնածություն, բայց պատրաստ եմ խաղալ»,- Դե Խեայի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն ու Զլատան Իբրահիմովիչն արդեն խփել են իրենց առաջին գոլը «Մանչեսթեր Յունայթեդում»: