Սպիտակ տունը ցավակցել է Սիրիայում ռուսական ուղղաթիռի անձնակազմի զոհվելու կապակցությամբ
ՄիջազգայինՍպիտակ տունը ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական Մի-8 ռազմական ուղղաթիռի խոցման եւ անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նա նաեւ նշել է, որ ԱՄՆ կառավարությունն աշխատում է խնդրի քաղաքական կարգավորման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ռուսական Մի-8 ռազմական ուղղաթիռը խոցվել է օգոստոսի 1-ին, սիրիական Իդլիբ նահանգում: