«Բարսելոնայի» եւ «Արսենալի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց Կազանի «Ռուբին»
ՍպորտԿազանի «Ռուբինը» պայմանագիր է կնքել կամերունցի կիսապաշտպան Ալեքս Սոնգի հետ: 28-ամյա ֆուտբոլիստը հայտնի է «Բարսելոնայում» եւ Լոնդոնի «Արսենալում» ունեցած մրցելույթներով: Կատալանոկան ակումբի հետ նա դարձել է Իսպանիայի չեմպիոն եւ սուպերգավաթակիր: Նախորդ երկու մրցաշրջանները Սոնգն անցկացրել է անգլիական «Վեստ Հեմում», սակայն նրա տրանսֆերային իրավունքը պատկանում էր «Բարսելոնայում»:
2005-2015 թվականներին Սոնգը հանդես է եկել նաեւ Կամերունի ազգային հավաքականում: