Մարկո Պրլյեվիչը փորձաշրջան է անցնում «Շիրակ»-ում
ՍպորտԳյումրիի «Շիրակ»-ը շարունակում է թարմացնել կազմը նոր մրցաշրջանից առաջ: «Շիրակ»-ին է միացել սերբ կենտրոնական պաշտպան Մարկո Պրլյեվիչը։ 28-ամյա սերբը մեկ շաբաթյա փորձաշրջան է անցնում գյումրեցիների կազմում։
«Արմենպրես»-ը հայտնում է, որ տեղեկությունը հաղորդում է «Շիրակ»-ի պաշտոնական կայքը:
Պրլյեվիչը «Շիրակ»-ում գտնվում է ազատ ֆուտբոլիստի կարգավաճակով, մինչ այդ հանդես է եկել Բոսնիա և Հերցեգովինայի բարձրագույն խումբը ներկայացնող «Բորակ Բանիա Լուկա» ակումբում։