Յունկերն արդեն 30 տարի նոթատետրում գրի Է առնում դավաճանների անունները. Guardian
ՄիջազգայինԵվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը «փոքրիկ սեւ գրքույկ» Է պահում, որում գրի Է առնում իրեն դավաճանած մարդկանց անունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Guardian թերթը՝ վկայակոչելով բելգիական զանգվածային լրատվամիջոցները:
Յունկերն իր գրքույկն անվանում Է «Փոքրիկ Մորիս»: Թերթը գրում Է, որ, 18 տարի լինելով Լյուքսեմբուրգի քաղաքագլուխը, Յունկերը, պատահում Էր, որ ինչ-որ մեկին սպառնում Էր իր գրքույկով. «Զգույշ եղիր: Փոքրիկ Մորիսն սպասում Է քեզ»:
«Ես փոքրիկ սեւ գրքույկ ունեմ, որտեղ 30 տարվա ընթացքում գրի եմ առնում ինձ դավաճանած մարդկանց անունները»,-պատմել Է Յունկերն ինքը:
Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ իր նոթատետրն ամբողջովին լրացված չԷ, քանի որ «մարդիկ հազվադեպ են իրեն դավաճանում»:
«Ես հիշաչար չեմ, բայց լավ հիշողություն ունեմ»,-հավելել Է Յունկերը:
Ժան Կլոդ Յունկերը ԵՀ-ի ղեկավարի պաշտոնն զբաղեցնում Է 2014 թվականի նոյեմբերից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: