Խամենեին կոչ է արել չվստահել ԱՄՆ-ի խոստումներին
ՄիջազգայինԻրանի շարքային քաղաքացիներն առայժմ չեն զգացել համաշխարհային տերությունների կողմից ստորագրված միջուկային համաձայնագրի օգուտը, որի համաձայն, վերացվել են Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները: Այդ մասին հայտնել է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին` ելույթ ունենալով Թեհրանում, հայտնում է Ազատտիկ ռադիոն:
Նրա խոսքով, պատժամիջոցների վերացումը ոչ մի կերպ չի անդրադարձել իրանցիների առօրյա կյանքի վրա: Նա նշել է, որ ոչ բոլոր պատժամիջոցներն են հանվել: Նրա տեսանկյունից, Իրանի նկատմամբ պատժամիջոցների ազդեցությունը պետք է դադարեցվեր միանգամից, սակայն դրա փոխարեն, Վաշինգտոնը պատժամիջոցները վերացրել է փուլային եղանակով: Նա հավելել է, որ օտարերկրյա ընկերությունները չեն շտապում ներդրումներ անել Իրանում: Այաթոլլա Խամենեին Միացյալ Նահանգներին քննադատել է «կեղծ խոստումների համար»` հայտնելով, որ Թեհրանն այսուհետ «չպետք է վստահի Ամերիկայի խոստումներին»: