ԵՄ-ն կարող է 6.1 մլրդ եվրոյով տուգանել Իսպանիային
ՄիջազգայինԵվրամիությունը կարող է 6.1 մլրդ եվրոյով տուգանել Իսպանիային բյուջեի դեֆիցիտի թույլատրելի սահմանը գերազանցելու պատճառով, հայտնում է El Mundo–ն:
Տուգանքից խուսափելու համար Իսպանիան պետք է մինչեւ հոկտեմբերի 15-ը ԵՄ-ին տրամադրի ծախսերի ու եկամուտների բյուջետային պլան: Սեպտեմբերին Իսպանիայում ացումայինին կփոխարինի նոր կառավարությունը, հենց այն էլ կզբաղվի երկրի բյուջեի համաձայնեցումով: Իսպանիայի քաղաքական կուսակցություններին արդեն ավելի քան յոթ ամիս է չի հաջողվում համաձայնության գալ կառավարության ձեւավորման հարցում, նշում է պարբերականը:
ԵՄ նորմերի համաձայն՝դաշինքի անդամ երկրի բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ 3 տոկոսը: 2015-ին Իսպանիայի բյուջեի դեֆիցիտը կազմել էր 5 տոկոս: