Լեռոյ Սանեն տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»-ի
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն կարողացել է գնել Գերմանիայի առաջնության ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկին՝ Լեռոյ Սանեին: Անգլիական ակումբն արդեն պաշտոնապես հաստատել է Գելզենկիրխենի «Շալկե»-ի կիսապաշտպան Լերոյ Սանեի տեղափոխությունը: Լեռոյ Սանեն հանդես է գալու 19 համարի խաղաշապիկով: «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Շալկե 04»-ը կնքել են 5 տարվա պայմանագիր: Գերմանական ակումբն այս տեղափոխությունից կստանա 55 մլն եվրո:
Այս մասին հաղորդում է «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտոնական կայքը:
Լեռոյ Սանեն Գերմանիայի հավաքկանի կազմում մասնակցեց «Եվրո»-ին: Գերմանիայի ավարտված առաջնությունում անցկացրած 33 խաղում Սանեն խփել է 8 գնդակ ու կատարել 6 արդյունավետ փոխանցում: