Շվեյցարիան հետ է կանչել ԵՄ-ին անդամակցության հայտը
ՄիջազգայինԵՄ-ի խորհուրդն անցյալ շաբաթ Շվեյցարիայից պաշտոնական ծանուցում է ստացել 1992-ին ներկայացված հայտի հետկանչի մասին. այն վերաբերում էր այն հաստատություններին անդամակցմանը, որոնց հիմքի վրա ստեղծվել է Եվրամիությունը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Խորհրդի ներկայացուցիչը: «ԵՄ-ին անդամակցման վերաբերյալ Շվեյցարիայի հայտի հետկանչի մասին ծանուցմամբ նամակը ստացվել է անցյալ չորեքշաբթի», — ասել է գործակալության զրուցակիցը:
ԵՄ-ի հետ Շվեյցարիայի հարաբերությունները կառուցվում են երկկողմ համաձայնագրերի հիման վրա եւ, աղբյուրի պարզաբանմամբ, ոչ մի կերպ չեն փոխվի հայտի հետկանչի մասին պաշտոնական ծանուցումից հետո:
Շվեյցարիան ԵՄ-ին անդամակցման վերաբերյալ հայտ է ներկայացրել 1992 թվականին: Սակայն նույն տարում շվեյցարացիները հանրաքվեին դեմ են քվեարկել Եվրոպական տնտեսական տարածքին անդամակցմանը, եւ ինտեգրացիոն գործընթացը դադարել է: