«Նապոլին» փոխարինող է ձեռք բերել Իգուաինի համար
ՍպորտԱմստերդամի «Այաքսի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը տեղափոխվել է «Նապոլի»: Այդ մասին թվիթերյան էջում հայտնել է իտալական ակումբի նախագահ Աուերլիո Դե Լաուրենտիսը:
Միլիկն արդեն անցել է բուժզննում եւ կնքել պայմանագիր, որի մանրամասները չեն հրապարկվում: Սպասվում է, որ Լեհաստանի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կկազմի 25 միլիոն եվրո: «Նապոլիում» Միլիկը կխաղա 99 համարի մարզաշապիկով եւ դիտարկվում է որպես Թուրինի «Յուվենտուս» տեղափոխված Գոնսալո Իգուաինին փոխարինող: