Էրդողանը կարևորել է ադրբեջանական SOCAR-ի ներդրումները Թուրքիայում
ՄիջազգայինHaqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում ընդունել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևին: Վերջինս Թուրքիայի մայրաքաղաքում մասնակցում է միջազգային ներդրողների հավաքին:
Հանդիպման ժամանակ Էդրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, իսկ Թուրքիայում SOCAR-ի կողմից իրականացվող նախագծերը մեծ ներդրում ունեն երկու երկրների տնտեսական զարգացման մեջ:
Էրդողանը հետաքրքրվել է էներգոպաշարների ոլորտում նախագծերի իրագործմամբ և ընդգծել է, որ ամեն կերպ աջակցելու է SOCAR-ի գործունեությանը: Էրդողանն ընդգծել է SOCAR-ի ներդրումների կարևորությունը:
Աբդուլաևն իր հերթին աջակցության համար շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ հայտարարելով, որ բոլոր նախագծերի իրագործումն ընթանում է գրաֆիկին համապատասխան, և դրանք կավարտվեն սահմանված ժամկետում: