Հարավսլավիայի հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցները Գերմանիայում ցմահ բանտարկության են դատապարտվել
ՄիջազգայինԳերմանիայում դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել Հարավսլավիայի հատուկ ծառայությունների երկու բարձրաստիճան աշխատակցի խորվաթ այլախոհի սպանության կազմակերպման համար:
Reuters-ը հայտնում է, որ Մյունխենյան դատարանը խորվաթներ 71-ամյա Ջոզիպ Պերկովիչին եւ 74-ամյա Զդրավկա Մուստաչին, որոնք հարավսլավական հատուկ ծառայությունում բարձր պաշտոններ են զբաղեցրել, մեղավոր է ճանաչել 1983 թվականին Ստժեպան Դուրեկովիչի սպանության համար: Դատավճռի համաձայն, Դուրեկովիչը սպանվել է որպես վարչակարգի քննադատ` քաղաքական դրդապատճառներով:
Պերկովիչը եւ Մուստաչը, որոնց 2014 թվականին արտահանձնել են Գերմանիային, դատապարտվել են ցմահ ազատազրկման: