Իվանիշվիլին խոստացել է բոլոր ռեսուրսներն օգտագործել Սահակաշվիլիի թիմի դեմ
ՄիջազգայինՎրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինիա Իվանիշվիլին խոստանում Է իր բոլոր ռեսուրսներն օգտագործել, որպեսզի թույլ չտա Միխեիլ Սահակաշվիլիի կողմից հիմնադրված «Միասնական ազգային շարժում» կուսակցության վերադարձը իշխանության, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
«Ստի մեքենան տարբեր զրպարտություններ Է տարածում երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին եւ անձամբ իմ մասին: Պատճառն այն Է, որ ես հսկայական ավանդ եմ ներդրել նրանց պարտության մատնելու գործում: Ես խիստ զայրացնում եմ Սահակաշվիլիի թիմին, քանի որ նրանց համար լուրջ խոչընդոտ եմ իշխանության վերադառնալու համար պայքարում:
Դրանում նրանք իսկապես չեն սխալվում: Ես անպայմանորեն իմ ողջ ռեսուրսը կօտագործեմ, որպեսզի նրանք չկարողանան հետ շրջել ժամանակը եւ երկիրը վերածել իրենց սադիստական գիտափորձերի լաբորատորիայի»,-ասված Է բաց նամակում, որը հրապարակել Է Բիձինա Իվանիշվիլին:
Դրա հետ մեկտեղ նախկին վարչապետն ընդգծել Է, որ ինքն առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված անձնական պլաններ ու նպատակներ չունի: