Զիդան. Խամեսի դեմ ոչինչ չունեմ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույս ունի, որ կիսապաշտպաններ Մարկո Ասենսիոն և Խամես Ռոդրիգեսը նոր մրցաշրջանում ևս կշարունակեն հանդես գալ «արքայական ակումբում»։
-Ասենսիոյի վերաբերյալ որոշում կկայացնենք Մադրիդում (թիմն այժմ ԱՄՆ-ում է-խմբ.)։ Այս պահին նա մեր ֆուտբոլիստն է։ Ես ուզում եմ, որ նա մնա, Ասենսիոն էլ է նույն բանն ուզում։ Սակայն մինչև օգոստոսի 31-ը ինչ ասես կարող է տեղի ունենալ։ Նրա դիրքում խաղալու բազմաթիվ հավակնորդներ ունենք։
Ինչ վերաբերում է Խամեսին, ես չեմ ուզում, որ նա հեռանա «Ռեալից»։ Նրան ավելի շատ խաղաժամանակ է հարկավոր, իսկ դրա համար նա պետք է ավելի շատ աշխատի։
Հույս ունեմ՝ նոր մրցաշրջանում նա ավելի շատ խաղաժամանակ կունենա։ Ուզում եմ, որ իմ ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը առավելագույն նվիրումով աշխատի, իսկ հետո արդեն ես 25 ֆուտբոլիստներից 11-ին կընտեմ։
Խամեսի դեմ ոչինչ չունեմ, ինչքա՞ն կարելի է նույն հարցը տալ։ Նրան էլ է Մադրիդը դուր գալիս,-ասել է Զիդանը։