Իտալիան պատրաստ է իր ռազմակայանները տրամադրել Լիբիայում ԱՄՆ գործողության ապահովման համար
ՄիջազգայինԻտալիան պատրաստ է թույլ տալ օգտագործել իր ռազմակայանները Լիբիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա ավիահարվածներ հասցնելու ԱՄՆ գործողությունն ապահովելու համար: Այս մասին օգոստոսի 3-ին հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտին՝ ելույթ ունենալով Ազգային խորհրդարանի պատգամավորների Պալատում: Նախարարն ասել է, որ Իտալիայի կառավարությունը պատրաստ է քննարկելու իտալական բազաների եւ օդային տարածքի օգտագործման հարցը:
Նրա խոսքով՝ Հռոմը բաց է ինչպես լիբիական կողմի, այնպես էլ ԱՄՆ գործընկերների հետ երկխոսության համար:
Նա նաեւ հայտարարել է, որ այդպիսի թույլտվությունը ԱՄՆ-ին կօգնի առավել արագ եւ արդյունավետ ավարտել ԻՊ-ի դեմ Լիբիայում սկսված գործողությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: