Մադրիդի «Ռեալ»-ն ընկերական խաղում հաղթել է Մյունխենի «Բավարիա»-ին
ՍպորտՖուտբոլի «International Champions Cup» մրցաշարում հանդիպել են Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալ»-ն ու Գերմանիայի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ն:«Արմենպրես»-ը հայտնում է, որ հանդիպումն ավարտվել է արքայական ակումբի հաղթանակով` 1-0 հաշվով:
Մրցավեճն անցել է անչափ լարված պայքարում: Խաղի միակ գնդակն իր օգտին գրանցել է «Ռեալ»-ի եզրային պաշտպան բրազիլացի Դանիլոն` հանդիպման 79-րդ րոպեին: