«Բարսելոնա»-ն ընկերական խաղում հաղթել է Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթի»-ն
ՍպորտՖուտբոլի «International Champions Cup»-ում կատալոնական «Բարսելոնա»-ն հանդիպել է Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթի»-ի հետ:«Արմենպրես»-ը հաղորդմամբ, իսպանական ակումբը կարողա ցել է 4-2 հաշվով վստահ հաղթանակ տանել «Լեսթեր»-ի նկատմամբ:
Հանդիպման 26-րդ րոպեին «Բարսելոնա»-ի կազմում խաղի հաշիվը բացել է Մունիր Էլ Հադադին: Կատալոնացիներին հաջողվել է հաշիվը կրկնապատկել 8 րոպե հետո: Գոլի հեղինակ է դարձել Լուիս Սուարեսը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին «Բարսելոնա»-ի առավելությունը մեծացրել է նույն Մունիր Էլ Հադադին` դառնալով դուբլի հեղինակ: 2-րդ խաղակեսում «Լիսթեր»-ը կարողացել է 2 անգամ գրավել կապտանռնագույնների դարպասը` հաշվի տարբերությունը հասցնելով նվազագույնի: Անգլիական ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել Ահմեդ Մուսան՝ աչքի ընկնելով 48-րդ և 6 6-րդ րոպեներին: Խաղավարտին «Բարսելոնա»-ն կարողացել է ևս մեկ գնդակ հեղինակել և, այդպիսով, հանդիպումն ավարտել 4-2 հաշվով: