Ջոն Քերին կմեկնի Թուրքիա
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին օգոստոսի վերջին կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Այցի շրջանակում Քերին բարձրաստիճան թուրք պաշտոնյաների հետ կքննարկի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման պահանջի պատճառով լարված Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները: