Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական. Շերեմետի սպանության մեջ նկատվում է ռուսական հատուկ ծառայությունների ձեռագիրը
ՄիջազգայինԼրագրող Պավել Շերեմետի սպանության մեջ նկատվում է ռուսական հատուկ ծառայությունների ձեռագիրը: Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը, հայտնում է 112 Ուկրաինան:
Նա ընդգծել է, որ դա իր անձնական տեսակետն է: «Ես արդեն բազմիցս պնդել եմ, ես իմ կողմից վստահ եմ, որ հանցագործությունը դրսից է պատվիրվել եւ որ ամենայն հավանականությամբ այն իրականացրել են ռուսաստանյան հատուկ ծառայությունները, դա նրանց ձեռագիրն է», - ասել է Շկիրյակը: Նրա համոզմամբ, եւ այն ցինիզմը, որով իրականացվել է պայթեցումը, եւ հասարակաքաղաքական իրավիճակի վրա դրա բոլոր հետեւանքները վկայում են այդ վարկածի օգտին: «Անձամբ ես կասկածներ չունեմ», - ամփոփել է ներքին գործերի նախարարի խորհրդականը:
Պավել Շերեմետը զոհվել է հուլիսի 20-ի առավոտյան` մեքենայի պայթյունի հետեւանքով: Պայթուցիկ սարքը տեղադրված է վարորդի նստատեղի մոտ: