Զիդան. «Ռեալը» պատրաստ է Եվրոպայի Սուպերգավաթին
ՍպորտԱՄՆ-ում գտնվող Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է, որ գոհ է ամերիկյան շրջագայությունից:
«Ամերիկյան շրջագայությունը դրական ազդեցություն ունեցավ: Թիմը նախապատրաստվեց Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպմանը, որին պատրաստ ենք եւ սպասում ենք: Դա կլինի մեր առաջին մեծ խաղն այս մրցաշրջանում: ԱՄՆ չժամանած ֆուտբոլիստները թիմին կմիանան Մադրիդում, որտեղ կգնահատենք նրանց մարզավիճակը: Մենք լավ աշխատեցինք ԱՄՆ-ում, իսկ հիմա պետք է շարունակենք նույն կերպ, քանի որ մրցաշրջանը երկար է լինելու:
Ինչ վերաբերում է Պեպեին, Գարեթ Բեյլին ու Տոնի Կրոսին, ապա նրանք դժվար թե մասնակեցն խաղին»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 9-ին Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում: Չեմպիոնների լիգայի հաղթող «Ռեալի» մրցակիցը կլինի Եվրոպայի լիգայի գավաթակիր իսպանական «Սեւիլիան»: