Պաշտոնական. Ռոբերտո Մարտինեսը գլխավորել է Բելգիայի հավաքականը
ՍպորտՖուտբոլի Բելգիայի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի: «Եվրո 2016»-ում Մարկ Վիլմոտսի ձախողումից ու հեռացումից հետո, հավաքականի ղեկը վստահվել է անգլիական «Էվերթոն»-ի նախկին մարզիչ Ռոբերտո Մարտինեսին:
Տեղեկությունը հայտնում է Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական թվիթերյան էջը:
Ռոբերտո Մարտինեսն «Էվերթոն»-ից հեռացվել էր անցած մրցաշրջանում ունեցած անբավարար արդյունքների պատճառով: