Սիրիայում քուրդ աշխարհազորայինները մեկ ամսում ոչնչացրել են 242 գրոհայինի
ՄիջազգայինՍիրիացի քրդերի աշխարհազորային ջոկատները (YPG) հուլիսին մարտերի ընթացքում ոչնչացրել են 242 գրոհայինի՝ ասվում է YPG շտաբի մամլո հաղորդագրությունում։
«Հուլիսի արդյունքներով՝ YPG-ն մեկ ամսում իրականացրել է 6 գործողություն և մասնակցել 91 ընդհարումների, որոնց ընթացքում սպանել է իսլամիստական բանդաների 242 անդամի, պատանդ վերցրել 6-ին»,- ասվում է հաղորդագրությունում։ Քուրդ աշխարհազորայինները կորցրել են 18 մարդու։
Քուրդ աշխարհազորայինները նաև ոչնչացրել են իսլամիստներին պատկանող մեկ տանկ, մեկ Hummer մեքենա, պայթուցիկներով լի երկու մեքենա, ինչպես նաև երկու այլ մեքենա՝ գնդացիրներով։