Ֆրանսիայում ազատ են արձակվել Լե Մանի բանտում պատանդառվածները
ՄիջազգայինՊատանդները, որոնց բանտարկյալներից մեկը պահում էր ֆրանսիական Լե Ման քաղաքի քննչական մեկուսարանում, ազատ են արձակվել, հայտնել է արդարադատության նախարար Ժան-Ժակ Ուրվոն, փոխանցում է BBC-ն:
Նրա խոսքով Լե Մանի բանտում պատանդառման հետ կապված իրավիճակը հանգուցալուծվել է անձնակազմի սառնարյունության ու պատանդ վերցված աշխատակցի քաջության շնորհիվ: Ուրվոն չի հայտնել մանրամասները:
Ավելի վաղ հայտնել էին, որ բանտարկյալներից մեկը պատանդ է վերցրել բանտի աշխատակիցներից մեկին ու մի բանտարկյալի: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով պատանդ վերցրած բանտարկյալը մեղադրվում էր թմրադեղերի մաքսանենգության մեջ ու պահանջում էր, որ իրեն ուրիշ բանտ տեղափոխեն: