«Ռեալը» ցանկանում է երկարաձգել Ռոնալդուի և Բեյլի պայմանագրերը
ՍպորտՄադրիդի «Ռեալը» ցանկանում է պահպանել թիմի առաջատարներ Կրիշտիանու Ռոնալդուին և Գարեթ Բեյլին և մտադիր է նոր պայմանագրեր առաջարկել նրանց։
Ռոնալդուն համաձայնել է պայմանագիրը երկարաձգել մինչև 2021 կամ 2022 թվականը։ Այդ ժամկետի ավարտից հետո նա մտադիր է ավարտել կարիերան։ Նոր համաձայնագիրը կարող է կնքվել արդեն օգոստոսին։
Ինչ վերաբերում է Բեյլին, «արքայական ակումբը» մտադիր է ուելսցի ֆուտբոլիստին առաջարկել մինչև 2021 թվականը նախատեսված պայմանագիր։ Բեյլի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2019 թվականին։