ԵՄ-ն հակադեմփինգային տուրքեր է սահմանել ռուս և չինացի մետաղագործների համար
ՄիջազգայինԵվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական և չինական արտադրողներից «սառը պողպատ» ներկրելու համար հակադեմփինգային (հակագնագցման) տուրքեր սահմանելու մասին: BBC-ի փոխանցմամբ` համապատասխան հանձնարարականը հրապարակվել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ամսագրում:
Միևնույն ժամանակ նշվում է, որ տարբեր ընկերությունների համար տուրքերի չափսը տարբեր կլինի: Ամենից շատ (36,1%) ստիպված կլինի վճարել Նովոլիպեցկի մետաղագործական գործարանը, իսկ «Սեվերստալ» ընկերությունը` 34 տոկոս: Ամենից քիչ հարկերը սահմանվել են Մագնիտոգորսկի մետաղագործական գործարանի համար` 18.7 տոկոս:
Չինական ընկերությունների համար տուրքերի չափը կտատանվի 19.7-22.1 տոկոսի միջև:
Ինչպես նշում են Եվրահանձնաժողովում, 2011-2014 թվականներին ռուսական ընկերությունների չափաբաժինը ԵՄ շուկայում աճել է 1.7 անգամ, մատակարարումների ծավալը աճել է 1.5 անգամ` 466 000- հասնելով 724 700 տոննայի:
Տուրքերը սահմանվում են 5 տարով և կարող են կիրառվել հետընթաց կարգով` 2015-ի դեկտեմբերից: