ԱՄՆ-ն ողջունում է Չինաստանի մասնակցության հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծումը
ՄիջազգայինԱՄՆ-ն դրական է գնահատում Չինաստանի, Պակիստանի, Աֆղանստանի և Տաջիկստանի մասնակցությամբ հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծումը: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները` ամենօրյա ճեպազրույցի ժամանակ:
Ավելի վաղ Չինաստանի, Պակիստանի, Աֆղանստանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարները խորհրդակցություն են անցկացրել չինական Ուրումչի քաղաքում: Խորհրդակցության արդյունքում կողմերը հայտարարել են ռազմական հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու մասին:
«Մենք դա դրական ենք համարում», - ընդգծել է Թոները` պատասխանելով համապատասխան հարցին:
Թոները նաև նշել է, որ նրանց առջև բազում առաջադրանքներ են դրված, որոնք պետք է կատարել: