«Մտադիր եմ նոկաուտով հաղթելու Նելսոնին». Վանես Մարտիրոսյան
ՍպորտԲռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հայտարարել է, որ պատրաստվում է նոկաուտի ենթարկել իր առաջիկա մրցակցին՝ 28-ամյա Վիլի Նելսոնին:
«Մարտի հետ կապված լավ ծրագիր ունեմ, որը կազմել եմ մարզչիս հետ: Մտադիր եմ նրան հարվածել ողջ մարտի ընթացքում: Մտադիր եմ հաղթել նոկաուտով»,- Մարտիրոսյանի խոսքերը մեջբերում է boxingscene.com-ը:
Նշենք, որ մարտը տեղի է ունենալու ԱՄՆ-ում`այսօր: