Հնդկաստանում կամուրջ է փլվել. 14 մարդու մարմին է հայտնաբերվել
ՄիջազգայինՓրկարարները հայտնաբերել են 14 մարդու մարմին, որոնք զոհվել էին Հնդկաստանի Մախարաշտրա նահանգում կամուրջի փլվելու հետեւանքով, եւս մոտ 40-ը մնում են անհետ կորած, հայտնում է PTI–ն:
Ընդ որում Մախարաշտրա նահանգի գլխավոր նախարար Դեւենդրա Ֆադնավիսը նախօրեին հայտարարել էր, որ փրկարարները ջրից հանել են ութ զոհվածների մարմիններ, իսկ անհետ կորած են մնում 42 մարդ: Որոշ մարմինններ են հայտնաբերվել Արաբական ծովում՝ Մախարաշտրայի ափից 100 կմ հեռու:
Սավիտրի գետի վրայով անցնող կամուրջը, որը կառուցվել էր Հնդկաստանում դեռ բրիտանական կառավարման տարիներին, փլվել է ջրի հոսքց, որի մակարդակը բարձրացել է հորդառատ անձրեւներից հետո: Հայտնի է, որ փլվելու պահին կամուրջի վրա երկու ավտոբուս ու չորս- հինգ ավտոմեքենա կար: