Ֆեթուլա Գյուլենը մեկնաբանել է իր հեռակա կալանքի մասին որոշումը
ՄիջազգայինԻմ հեռակա կալանքի մասին Ստամբուլի դատարանի որոշումը ապացուցում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտում է ավտորիտար իշխանության: այս մասին հայտնել է «Հիզմեթ» շարժման գաղափարակիր Ֆեթուլա Գյուլենը, հայտնում է Reuters–ը
Նրա խոսքով, կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են Թուրքիայի արդարադատության համակարգում անկախ դատավորների բացակայությունը, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ Էրդողանի ձգտում է ժողովրդավարությունից բռնապետության անցնել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Գյուլենին հուլիսի 15-ին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, պահանջելով ԱՄՆ-ից արտահանձնել նրան: Իր հերթին Վաշինգթոնը պահանջում է նրա մեղավորությաան ծանրակշիռ ապացույցներ՝ արտահանձնման գործընթացը սկսելու համար: