Անգելա Մերկելը կորցնում է ժողովրդականությունը
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կորցնում է ժողովրդականությունը: Այս մասին են վկայում գերմանական ARD հասարակական- իրավական մեդիաընկերության անցկացրած Deutschland Trend հարցման արդյունքները:
DW-ի փոխանցմամբ՝ Մերկելի աշխատանքից հիմա գոհ է հարցման մասնակիցների կեսից քիչը՝ 47 տոկոսը, ինչը 12 տոկոսով քիչ է հուլիսյան ցուցանիշից: Միեւնույն ժամանակ նրա գործընկեր՝ Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեխոֆերը վերջին հարցման արդյունքներով ընտրողների ավելի մեծ համակրանքի է արժանացել, քան նախորդ հարցման ժամանակ: Նրա գործունեությունից գոհ է հարցման մասնակիցների 44 տոկոսը՝ 11 տոկոսով շատ, քան հուլիսյան հարցման արդյունքներով: