Թուրքիայում կալանավորվել է Ստամբուլի նախկին նահանգապետը
ՄիջազգայինԴատարանը կալանավորել է Ստամբուլի նախկին նահանգապետ Հյուսեյն Ավնի Մութուլին՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի գործով, փոխանցում է CNN Turk-ը:
Դատական աղբյուրների տեղեկատվությամբ՝ Մութուլը, որը Ստամբուլի նահանգապետն էր 2010-1014 թվականներին, մեղադրվում է «Հըզմեթ» շարժման հետ կապերի համար, որի գաղափարախոսն է Ֆեթուլլահ Գյուլենը: Նախկին նահանգապետն այդ մեղադրանքը հերքում է՝ հայտարարելով, որ ըմբոստությունը դատապարտել է:
Մութուլի հետ միասին կալանավորվել են մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց մեջ կան տարբեր նահանգների նահանգապետներ եւ նախկին նահանգապետներ: