Ինդոնեզիայի իշխանությունները 6 մարդու են կալանավորել Սինգապուրում ահաբեկչություն պլանավորելու կասկածանքով
ՄիջազգայինԻնդոնեզիայի իշխանությունները 6 մարդու են կալանավորել Սինգապուրում ահաբեկչություն պլանավորելու կասկածանքով, փոխանցում է Reuters-ը:
Ինդոնեզիայի ոստիկանության տեղեկություններով՝ ձերբակալվածները կապված են «Իսլամական պետություն» խմբավորման հետ: Մասնավորապես՝ ոմն Բահրուն Նաիմի հետ, որին իշխանությունները կասկածում են այս տարվա հունվարին Ջակարտայում ահաբեկչության կազմակերպման մեջ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կասկածյալները գրոհներ էին պլանավորել բնակելի օբյեկտների եւ գործարար շրջանների, ինչպես նաեւ ոստիկանության սպաների վրա: