Տարեսկզբից Միջերկրական ծովով ավելի քան 260 000 միգրանտ է ժամանել Եվրոպա
Միջազգային2016 թ. սկզբից ավելի քան 260 000 միգրանտ և փախստական է ժամանել Եվրոպայի երկրներ Միջերկրական ծովով, ավելի քան 3 100 մարդ ճանապարհին զոհվել է կամ անհետ կորել: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ հայտնել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը:
Կազմակերպության գնահատմամբ՝ հունվարի 1-ից մինչև օգոստոսի 5-ը եվրոպական երկրներ ժամանած միգրանտների ընդհանուր թիվը հասել է 262 039-ի: Զոհերի և անհետ կորածների թվում հաշվվում է 3132 մարդ:
Տարվա սկզբից ամենաշատ միգրանտների և փախստականների ընդունել է Հունաստանը՝ 160 515 մարդու: Իտալիա ժամանել է 99 020 միգրանտ և փախստական, Իսպանիա՝ 2476, Կիպրոս՝ 28 մարդ: