Դանիայի օդուժն առաջին անգամ հարվածներ է հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին
ՄիջազգայինԴանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ ավիահարվածներ են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Դանիայի ռազմական աղբյուրներին։
Հաղորդվում է, որ Դանիան ավիահարվածներ է հասցրել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ընդլայնման շրջանակում։ Չորս F-16 կործանիչները հարվածներ են ուղղել ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող գլխավոր Ռաքքա քաղաքին։ Հարվածներն ուղղված են եղել հրամանատարության և կառավարման օբյեկտներին, զենքի պահեստներին ու գրոհայիններին՝ հայտնել է Դանիայի պաշտպանության հրամանատարությունը։
Դանիան մասնակցում է «Անսասան վճռականութուն» գործողությանը, որն ԱՄՆ-ը և դաշնակիցները 2014 թվականից անցկացնում են Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ։