Խորվաթիայի նախկին արտգործնախարարը դուրս է մնացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի ընտրապայքարից
ՄիջազգայինԽորվաթիայի նախկին առաջին փոխվարչապետ ու նախկին արտգործնախարար Վեսնա Պուսիչը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուների վերաբերյալ քվեարկության երկրորդ փուլի նախօրեին հայտարարել է իր թեկնածությունը հանելու մասին, հայտնում է «Սինհուան»:
Պուսիչի հայտարարության մեջ ասվում է, որ ԱԽ-ում քվեարկության նախընտրական առաջին փուլի արդյունքներով ակնհայտ է դարձել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին ընտրվելու իր շանսերը քիչ են ու այդ կապակցությամբ ինքը մտադիր չէ շարունակել մասնակցել տվյալ պաշտոնի ընտրապայքարին:
Հիշեցնենք, որ առաջին նախընտրական փուլում, որն անցել է հուլիսի 21-ին, Վ.Պուսիչը ամենաքիչ ձայն հավաքած թեկնածուներից էր: Ամենաշատ աջակցությունը ստացել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը, երկրորդ տեղում Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Տյուրկն է, երրորդ տեղում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:
Օգոստոսի 5-ին կայացել է քվեարկության երկրորդ փուլը: