Կաշխատեմ վերականգնել բանակցությունները Թուրքիայի հետ. Շտայնմայեր
ՄիջազգայինԳերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ուրբաթ հայտարարել է, որ հույս ունի վերականգնել անմիջական բանակցությունները Անկարայի հետ` անկախ Թուրքիայում զանգվածային ձերբակալությունների հետ կապված մտահոգությունից:
«Ես կաշխատեմ ամեն ինչ անել, որ Թուրքիայի հետ երկխոսությունը միայն բարձրախոսներով և տեսախցիկներով չլինի», - Reuters-ի փոխանցմամբ Շտայնմայերն ասել է Լիխտեյնշտեյնի մայրաքաղաք Վադուցում՝ այլ գերմանախոս արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ:
«Այլընտրանք չկա, եթե նույնիսկ ներկա պահին դա բարդ է, պետք է վերադառնալ Թուրքիայի հետ անմիջական բանակցություններին,- ընդգծել է գերմանացի նախարարը:
Նա նաև ընդգծել է, որ մահապատժի վերականգնումը Թուրքիայում անհամատեղելի կլինի Եվրամիության արժեքների հետ: