Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու ևս մեկ հրաման են արձակել
ՄիջազգայինԻզմիրի դատախազությունը երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրորդ հրամանն է արձակել ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու համար, որին Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձը կազմակերպելու համար:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով NTV հեռուստաընկերության աղբյուրներին իրավապահ մարմիններում, նոր հրամանն արձակվել է հետաքննության շրջանակներում բարձրաստիճան զինվորականների տված ցուցմունքների հիման վրա:
Գյուլենին մեղադրում են ահաբեկչական կազմակերպություն ղեկավարելու, երկրի նախագահին նկատմամբ մահափորձ կատարելու, զինված ճանապարհով կառավարության տապալման փորձի և ապստամբության ընթացքում 246 մարդկանց մահվան գործում ներգրավված լինելու համար:
Ինչպես տեղեկացրել էինք նախօրեին, Գյուլենին ձերբակալելու հրաման էր արձակել Ստամբուլի դատարանը: