Լեհաստանը մտադիր է վերականգնել Կալինինգրադի հետ սահմանային տեղաշարժը
ՄիջազգայինԼեհաստանը մտադիր է Ռուսաստանի Կալինինգրադի շրջանի հետ վերականգնել սահմանային տեղաշարժը, երբ անվտանգության խնդիրները լուծվեն: Ինչպես հաղորում է Արմենպրեսը` հղում կատարելով «ՏԱՍՍ» գործակալությանը, այս մասին լեհական ռադիոյին տված հարցազրույցում հայտնել է ներքին գործերի նախարար Մարիուշ Բլաշչակ ը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ սահմանային տեղաշարժի ռեժիմը դադարեցվել է երկրում հուլիսի 8-9-ը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և Կաթոլիկ համագումարի շրջանում տեղի ունեցած «Երիտասարդության համաշախարհային օրեր»-ի անցկացմամբ պայմանավորված:
«Երբ մենք դադարեցրինք այդ ռեժիմը, ուկրաինական կողմը նման հայտարարություն չարեց, իսկ ռուսական կողմը պատասխան քայլով հանես եկավ: Դրանից բացի, մենք հիշում ենք այն սպառնալիքները, որոնք հասցեգրված են եղել ՆԱՏՕ-ի երկրներին, երբ Վարշավայում որոշում կայացվեց, որ Լեհաստանի և Բալթյան երկրների տարածքում կտեղակայվեն ամերիկյան զորքեր»,-հավելել է լեհ նախարարը: