Սիրիական Մանբիջ քաղաքը գրեթե ազատագրված է ԴԱԻՇ-ից
Միջազգային«Սիրիական ընդիմադիր ուժեր»-ը գրեթե ամբողջությամբ սիրիական Մանբիջ քաղաքից դուրս են շպրտել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալներին: Այս մասին տեղեկացնում է The Daily Star-ը:
Սիրիայում Մարդու իրավունքների հարցերով դիտորդական խորհուրդը նշում է, որ զինյալների առանձին խմբեր դեռ շարունակում են մնալ Սիրիայի այդ հյուսիսային քաղաքում։
The Daily Star-ը հիշեցնում է, որ Մանբիջ քաղաքի ազատագրման օպերացիան սկսվել է երկու ամիս առաջ ԱՄՆ-ի հատուկ աջակցման ուժերի օգնությամբ: Նպատակն է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալներին թուրք-սիրիական սահմանից հեռացնելը:
«Սիրիական ընդիմադիր ուժեր»-ի կազմում ընգրկված են քուրդ ջոկատայիններ և արաբ աշխարհազորայիններ: