«Ռիո-2016». Հովհաննես Դավթյանը մեկնարկեց հաղթանակով
ՍպորտԲրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում շարունակվում է 31-րդ ամառային օլիմպիական խաղերը:
Ձյուդոյի 60 կգ քաշային տղամարդկանց պայքարում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Դավթյանը մեկնարկել է հաղթանակով:
Նա 27 վայրկյանում խեղդող հնարքով առավելության է հասել ավստրիացի Լյուդվիգ Պիշչերի նկատմամբ ու դուրս եկել 1/16 եզրափակիչ:
Դավթյանի հաջորդ մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Բեսլան Մուդրանովն է: