Ճապոնիայում շոգի պատճառով հոսպիտալացվել է մոտ 700 մարդ
ՄիջազգայինՃապոնիայում օգոստոսի 6-ին շոգի պատճառով 674 մարդ է հոսպիտալացվել: Հիվանդանոց տեղափոխվածներից մեկի վիճակը ծանր է, վերջինս անգիտակից է:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, անգիտակից վիճակում գտնվող հիվանդը 78-ամյա կին է, որը ջերմային հարվածով տեղափոխվել է հիվանդանոց Տոտիգի պրեֆեկտուրայում:
Երկրի 929-ից 690 օդերևութաբանական կետերում գրանցվել է ավելի քան 30 աստիճան տաքություն` ըստ Ցելսիուսի, 113 կետերում` ավելի քան 35 աստիճան: Օիտա և Օսակա քաղաքներում 38 աստիճանից բարձր տաքություն է գրանցվել, մի շարք այլ քաղաքներում` 36-37 աստիճան:
Կիրակի օրվա համար օդերևութաբանները օդի ջերմաստիճանի նվազում են կանխատեսում 1-2 աստիճանով: