Մոսկվայում անվտանգության «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հայտարարվել է անվտանգության նախավերջին' «նարնջագույն» մակարդակ՝ կապված շատ բարձր ջերմաստիճանի և հրդեհների առաջացման վտանգի հետ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Վերջին ամիսներին Մոսկվայում մի քանի անգամ հայտարարվել է անվտանգության «նարնջագույն» մակարդակ, ինչը նշանակում է, որ եղանակային պայմաններն իրական վտանգ են ներկայացնում: